ՄԵՐ ՄԱՍԻՆ

«ԼՈՌԻ» հանգստյան գոտին գտնվում է Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի հարևանությամբ, որն ունի տարեկան 300-320 արևային օր, նա իր հյուրընկալ դռներն է բացել բոլոր հանգստացողների առջև 2008 թվականից։
Տարածքը անտառածածկ է, ցանկապատված, ապահով և անվտանգ հանգստանալու և լողալու համար։ Սանիտարահիգիենիկ վիճակի հսկողությունը գտնվում է տնօրինության ամենօրյա ուշադրության կենտրոնում։
 
«ԼՈՌԻ» հանգստյան գոտին ընտանեկան, ընկերական հանգստի համար կատարյալ վայր է, որի հարմարավետության և մատչելիության մասին են վկայում տարեցտարի ավելացող այցելուները, նրանց երախտագիտության խոսքերը և ջերմ բարեմաղթանքները։
 
Հանգստյան գոտու կառուցման աշխատանքներին իրենց մասնակացությունն են ունեցել ֆրանսահայ բարերարները, որոնց աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ մինչև օրս էլ այն բարեկարգվում և համապատասխանեցվում է ժամանակակից չափանիշներին։

 

  1. Տարածքը չաղտոտել։
  2. Աղբը թափել միայն աղբարկղում։
  3. Խնամքով վերաբերվել տնակների կահույքին և գույքին։
  4. Փչացրած, ջարդած գույքի համար պատասխանատվություն է կրում տնակի պատասխանատուն։
  5. Վնասը վերականգնվում է դրամական փոխհատուցմամբ։
  6. Խորոված անել միայն մանղալներում և վերջում, անպայման հանգցնել կրակը։
  7. Խարույկ վառել միայն ադմինիստրացիայի համաձայնությամբ։
  8. ԱՐԳԵԼՎՈՒՄ Է `  Կարդալ ավելին

<<Լոռի>> հանգստյան գոտին առաջարկում է մինչև 25 % զեղչ կանխիկ վճարող հաճախորդների համար, հուլիսի 1-10 ընկած ժամանակահատվածում:

Ազատ հաստիքներ
  • Տեխնիկական աշխատող
  • Խոհարար
  • Փականագործ-բանվոոր
  • 1 տնակի 10 և ավելի օրերի

վարձակալության դեպքում կատարվում է օրական 2000 դրամ զեղչ։

  • 5 և ավելի տնակներ՝ մեկ շաբաթ

վարձակալելու դեպքում կատարվում է օրական 2000 դրամ զեղչ։

  • Մինչև 10 տարեկան երեխաների 

համար գործում են զեղչեր:

Յուրաքանչյուր ամառ Սևան գնալը ավանդույթ է մեր ընտանիքի համար, թեև վերջին տարիներին Սևանի հանրային ափերը անհաճո են, քարքարոտ և կեղտոտ: Վերջապես գտանք մի վայր, որտեղ կարելի է վայելել Սևանը: Լոռի հանգստյան տունը մի քանի տարի է, ինչ... Ավելին

ՀԱՆԳՍՏՅԱՆ ԳՈՏՈՒ ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • 3 սենյականոց տնակներ        Ավելին
  • Բուժկետ
  • Լվացքատուն
  • Բացօթյա սրճարան-ճաշարան Ավելին
  • Բար
  • Ժամանց                               Ավելին
  • Տեղափոխումը հավելավճարով 

Եթե փնտրում եք հոգու ներդաշանակություն, ապա վայելեք Սևանի առողջարար լեռնային օդը և բնության սքանչելի տեսարանները՝ հեռու մարդկային աղմուկից և ծովափնյա եռուզեռից։